«Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն կարող է պատժվել թուրքական պարբերականին տված վերջին հարցազրույցի համար։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Ինտերը» ցանկանում է տուգանել կիսապաշտպանին կոշտ արտահայտությունների համար:
Հիշեցնենք, որ Չալհանօղլուն բացասաբար է արտահայտվել իր նախկին ակումբի՝ «Միլանի» և նախկին թիմակից Զլատան Իբրահիմովիչի մասին։ Թուրք ֆուտբոլիստն ասել է, որ չնայած առաջնությունում «ռոսոներիների» հաղթանակին, «Ինտերը» ավելի ուժեղ թիմ է։ Կիսապաշտպանը նաև քննադատել է Իբրահիմովիչին՝ ասելով, որ շվեդն իրեն պահում է ոչ թե 40, այլ 18 տարեկանի պես։
Տուգանքի չափը դեռ չի հաղորդվում, սակայն «Ինտերն» ակնհայտորեն դժգոհ է Չալքանօղլուի պահվածքից։ Ակումբը նման հարցազրույցը համարել է ոչ պրոֆեսիոնալ։