Ռեալը Բենզեմային փոխարինող է գտել Ֆրանսիայի Լիգա 1-ում

20-ամյա ֆրանսիացի կենտրոնական հարձակվող Ուգո Էկիտիկեն դարձել է Մադրիդի «Ռեալի» թիրախը։

Ըստ Lequipe-ի լրագրողների՝ Արքայական ակումբի ղեկավարները պատրաստ են խանգարել «Նյուքասլին»` ձեռք բերել հեռանկարային խաղացողին։

Աղբյուրի համաձայն, «Ռեյմսը», ում պատկանում են Էկիտիկեի իրավունքները, նրա տրանսֆերի համար պահանջում է 30 մլն եվրո։ Մադրիդյան կողմը պատրաստ է նման գումար ծախսել Կարիմ Բենզեմային հնարավոր փոխարինողի վրա։

2021/2022 մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է ֆրանսիական Լիգա 1-ի 24 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։