Ոչ մի տրանսֆեր էլ չի լինելու` ակումբը թոզ է փչում. Ֆրեյշա

«Բարսելոնայի» տնօրենների խորհրդի նախկին անդամը և նախագահի թեկնածուն չի հավատում ակումբում նոր խաղացողների հայտնվելուն։

Վերջերս կատալոնական ակումբը հետաքրքրված է այնպիսի խաղացողներով, ինչպիսիք են Ռոբերտ Լևանդովսկին, Ռաֆինյան, Ժյուլ Կունդեն և Բեռնարդու Սիլվան:

Սակայն, ըստ Թոնի Ֆրեյշայի, «Բարսելոնան» չի կարողանա ձեռք բերել այս խաղացողներից ոչ մեկին:

«Դուք հասկանում եք, որ ո՛չ Լևանդովսկին, ո՛չ Ռաֆինյան, ո՛չ Կունդեն, ո՛չ Բեռնարդոն չեն լինի «Բարսայում»: Դուք հասկանու՞մ եք

Ես չեմ հավատում այն ​​խոսակցություններին, որ «Բարսելոնան» ինչ-որ մեկի հետ պայմանագիր կկնքի: Անկեղծ նրանք թոզ են փչում:

Այն, ինչ ասում են, հակասում է իրականությանը: Ինձ այլ բան չի մնում, քան զգուշացնել մարդկանց, որ տրանսֆերներ չեն լինելու։

Ես մի քիչ հակառակ եմ գնում հոսանքին։ Այժմ «Բարսելոնային» հարմար է պատրանք ստեղծել»,- ասել է Ֆրեյշան Cadena COPE-ի El Partidazo-ին տված հարցազրույցում: