Դա իմ լավագույն հիշողությունն է Լիվերպուլում. Մանե

Սենեգալցի վինգեր Սադիո Մանեն նշել է «Լիվերպուլի» կազմում իր ելույթների ժամանակ ամենահիշարժան իրադարձությունը.

Շատ բարդ հարց, քանի որ ընտրելու շատ բան կա: Պետք է ընտրել «Լիվերպուլում» անցկացրած քո ամենասիրած պահը: Ո՞րը կնշես:

-Վաու: Կարծում եմ՝ սա լավ, բայց ոչ ամենադժվար հարցն է։

Եկեք վերադառնանք 2019 թվական, երբ տանը հաղթեցինք «Բարսելոնային», դա անհավանական էր, իսկ հետո մենք հաղթեցինք Չեմպիոնների լիգան։

Ինձ համար սա մինչ այժմ լավագույն իրադարձությունն է, որը հավերժ կմնա իմ հիշողության մեջ»,- ասել է Մանեն մերսիսադյան ակումբին պաշտոնակլան էջին։

2018/19 Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Լիվերպուլը» 4:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»՝ Իսպանիայում առաջին խաղում 3:0 հաշվով պարտվելուց հետո: