Ասենսիոն ընտրություն է կատարել իր ապագայի հարցում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ցանկանում է տեղափոխվել «Միլան», չնայած այն հանգամանքին, որ իսպանացի խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլը»։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ Մարկո Ասենսիոն հակված է դեպի «Միլան», քանի որ կարծում է, որ իտալական ակումբում կարող է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։

Նախորդ մրցաշրջանում «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում Ասենսիոն անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Transfermarkt-ը 26-ամյա իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 40 մլն եվրո: