Վինիսիուսը նշել է, թե ով է Բրազիլիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուս Ժունիորը կիսվել է իր կարծիքով ՊՍԺ-ում հանդես եկող իր հայրենակից Նեյմարի մասին։

«Նեյմարը Բրազիլիայի հավաքականի լավագույն խաղացողն է: Մրցակիցները միշտ մեծ ուշադրություն են դարձնում նրան, ինչն օգնում է թիմի մյուս խաղացողներին ազատ գոտիներ գտնել: Մենք բախտավոր ենք խաղալ նման վարպետի հետ։

Նա ինձ շատ է օգնում, կարող եմ նրան անվանել իմ լավ ընկերը։ Նեյմարն օգնում է նաև այլ երիտասարդ խաղացողների»,- փոխանցում է Վինիսիուսի խոսքերը AS-ը։

Նեյմարը Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 119 հանդիպում՝ դառնալով 74 գոլի հեղինակ։ Նա ազգային հավաքականում հանդես է գալիս 2010 թվականից։