Սևիլիայում գիտեն, որ Կունդեն պայմանագիր է համաձայնեցրել անգլիական ակումբի հետ

«Սևիլիայի» ղեկավարությունը գիտի, որ պաշտպան Ժյուլ Կունդեն արդեն հինգ տարվա պայմանագիր է համաձայնեցրել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբի հետ։

Ֆրանսիացին սպասում է «Չելսի» տեղափոխության ավարտին, հայտնում է Marca-ն:

Այս պահին «Չելսին» ոչ մի պաշտոնական առաջարկ չի արել «Սևիլիային» Կունդեի տրանսֆերի համար։ Իսպանական ակումբը դեռ սպասում է լոնդոնցիների կոնկրետ գործողություններին՝ քննարկելու ֆրանսիացու արժեքը:

Հիշեցնենք, որ Կունդեն հետաքրքիր է նաև «Բարսելոնային», սակայն կատալոնական ակումբն այս պահին իրեն չի կարող թույլ տալ մոտ 60 միլիոն եվրո ծախսել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար։