2023/24 մրցաշրջանում «Բարսելոնան» տնային խաղերը կանցկացնի «Կամպ Նոուից» դուրս։
Կատալոնական ակումբի տնային մարզադաշտի վերակառուցումը կսկսվի այս ամառ, բայց չնայած դրան, թիմը 2022/23 մրցաշրջանը կանցկացնի «Կամպ Նոու» մարզադաշտում։ 2023/24 մրցաշրջանում ակումբը կտեղափոխվի Լյուիս Կոմպանիսայի «Օլիմպիական» ստադիոն։
Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան։
Հարկադիր տեղափոխության պատճառով երկրպագուների թիվը, ովքեր կարող են գնալ «Բարսելոնայի» խաղերին, գրեթե երկու անգամ կկրճատվի։ Եթե «Կամպ Նոու» մարզադաշտը կարող է տեղավորել 98 հազար հանդիսական, ապա «Օլիմպիական» մարզադաշտի տարողությունը 55 հազար հանդիսական է։