Ռեալը պատրաստ է ևս 2 ֆուտբոլիստից բաժանվել

Մադրիդի «Ռեալն» այս ամառ կարող է հրաժեշտ տալ երկու կիսապաշտպաններին։ Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը, Արքայական ակումբը որոշել է նոր պայմանագրեր չառաջարկել Դանի Սեբալյոսին ու Մարկո Ասենսիոյին։

Ֆուտբոլիստների և «բլանկոսների» միջև գործող պայմանագրերի ժամկետը կլրանա հաջորդ ամռանը։

Այս կապակցությամբ Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է երկու խաղացողներին էլ հանել տրանսֆերի, որպեսզի հաջորդ տարի նրանք չհեռանան անվճար։

Ասենսիոյի ծառայություններով հետաքրքրված են «ՄԻլանը», «Արսենալը», «Լիվերպուլը»: Սեբալյոսն էր կարող է տեղափոխվել «Բետիս»: