Տիտեն ասել է, թե ինչու է մերժել Ռեալին և ՊՍԺ-ին

Բրազիլացի մարզիչ Տիտեն երազում է Աշխարհի առաջնությունում հաղթելու մասին: 2018-ին դա նրա մոտ չստացվեց, սակայն Տիտեն վստահ է, որ կրկին մեծ շանսեր կունենա Քաթարում։

Հանուն դրա բրազիլացի մասնագետը հրաժարվել է միանգամից երկու մեծ ակումբի առաջարկից:

«Ինձ դիմել են տարբեր ակումբներ, օրինակ՝ 2018 թվականին ՊՍԺ-ն աշխատանքից ազատեց Էմերիին ու հրավիրեց ինձ։ Հետո խնդրանք եղավ Մադրիդի «Ռեալից», բայց ես նրանց նույնպես մերժեցի, որովհետև ցանկանում էի աշխատել ազգային հավաքականի հետ։ Չեմ կարծում, որ դա կարելի է համատեղել։

Ցանկանում եմ հաղթել Աշխարհի առաջնությունում և դրանից հետո նոր կմտածեմ ապագայիս մասին»,- մեջբերում է Տիտեի խոսքերը անգլիական The Guardian-ը։