ՊՍԺ-ն առաջարկել է Նեյմարի ծառայությունները իտալական գրանդին

ՊՍԺ-ի բրազիլացի վինգեր Նեյմարն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ակւոմբից։ Ինչպես հայտնի է դարձել Calciomercato-ին, հարձակվողն ունի կարիերան Իտալիայի առաջնությունում շարունակելու տարբերակ։

Փարիզցիների նոր մարզական տնօրեն Լուիս Կամպոսը աստղային հարձակվողի ծառայություններ է առաջարկել Թուրինի «Յուվենտուսին»։ Լիգա 1-ի չեմպիոնը պատրաստ է Նեյմարին վարձավճարով ճանապարհել Թուրին մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։ Միաժամանակ, փարիզյան գրանդը պատրաստակամ է իր վրա վերցնել 30-ամյա բրազիլացու աշխատավարձի մի մասի վճարումը։

30-ամայ հարձակվողի և ՊՍԺ-ի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ: Թիմի կազմում նա անցկացրել է 144 հանդիպում՝ դառնալով 100 գոլի և 60 գոլային փոխանցման հեղինակ։