2 ֆուտբոլիստ մերժել է Մանչեսթեր Յունայթեդին

Էրիկ տեն Հագի տրանսֆերային ցուցակում հայտնված 2 ֆուտբոլիստ մերժել է մանկունյական ակումբիին:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Այաքսի» պաշտպան Յուրիեն Թիմբերը, ով ցանկանում է իր տեղը պահպանել Նիդեռլանդների հավաքականում ԱԱ-2022-ին ընդառաջ, հրաժարվել է տրանսֆերից։ Եվս մեկ մերժում է ստացել կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը։ Դանիացին նախընտրում է մնալ «Բրենտֆորդում», կամ վերադառնալ «Տոտենհեմ»:

Այսպիսով, այս ամառ ֆուտբոլիստները միայն հեռանում են «Մանչեսթեր Յունայթեդից»: Պոլ Պոգբան, Խուան Մատան, Նեմանյա Մատիչը, Ջեսի Լինգարդը և Էդինսոն Կավանին անվճար հեռացել են ակումբից։

«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Ռիչարդ Առնոլդը և ակումբի մարզական տնօրեն Ջոն Մուրթոն հանգստություն են պահպանում: Տեն Հագի գլխավոր թիրախը «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն է։

Առնոլդն ու Մուրթոն կարծում են, որ պետք չէ խուճապի մատնվել, քանի որ կատալոնական ակումբը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները կարծում են, որ «Բարսան» ստիպված կլինի վաճառել Ֆրենկիին, և պատրաստում են 70 միլիոն եվրոյի առաջարկ՝ չհաշված բոնուսները։ Նախկինում «Բարսան» հրաժարվել էր վաճառել Դե Յոնգին մոտ 60 միլիոն եվրոյով՝ առանց բոնուսների։