📷 Ռյուդիգերն ընտրել է Ռեալում իր մարզաշապիկի համարը

Գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը ներկայացվել է որպես Մադրիդի «Ռեալի» խաղացող։

Այսօր Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն ավարտել է բուժզննումը մադրիդյան ակումբում։ Այս պահին ընթանում է Ռյուդիգերի շնորհանդեսը։

Անտոնիոն վերցերել է 22 համարը «Ռեալում»: Դրանով Արքայական ակումբում խաղում էր Իսկոն, ով այս ամառ ազատ տրանսֆերով հեռացել է Մադրիդից։

Հիշեցնենք, որ Ռյուդիգերը «Ռեալ» է տեղափոխվել «Չելսիի» հետ գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Մադրիդցիները նրա տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարեցին հունիսի սկզբին։ 29-ամյա ֆուտբոլիստն ակումբի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։