Մենք հաղթեցինք Ռեալին 4:0 հաշվով, հիմա կփորձենք հաղթել Անգլիայի չեմպիոնին. Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է օգոստոսի վերջին «Կամպ Նոու» մարզադաշտում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ ընկերական խաղի սպասելիքներով։ Նախկինում այս մասին պաշտոնապես հայտարարել էին ակումբները։

«Մենք հաղթեցինք «Ռեալին» 4:0 հաշվով, հիմա կփորձենք հաղթել Անգլիայի չեմպիոնին։ Վստահ չեմ, որ օգոստոսին «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը ընկերական կլինի»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում լրագրող Պոլ Բալուսը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» և «Բարսելոնան» վերջին անգամ հանդիպել են 2016 թվականի նոյեմբերին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Այդ ժամանակ սեփական հարկի տակ «քաղաքաբնակները» հաղթեցին 3։1 հաշվով։