Չելսին առաջարկ է կատարել Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն պաշտպանին

«Չելսին» հետաքրքրված է «Տորինոյի» պաշտպան Բրեմերի ծառայություններով և արդեն առաջարկ է արել բրազիլացու համար: Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր կայքում։

25-ամյա Բրեմերը «Չելսիի» գլխավոր նպատակն է Անտոնիո Ռուդիգերի և Անդրեաս Քրիստենսենի հեռանալուց հետո, ըստ աղբյուրի:

Իտալիայի առաջնության վերջին մրցաշրջանում Բրեմերն իր դիրքում ճանաչվել է առաջնության լավագույն խաղացող։ 2021/2022 մրցաշրջանի Իտալիայի Ա Սերիայի 33 խաղում պաշտպանը խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

Բրեմերի և «Տորինոյի» միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։ Հիշեցնենք, որ Բրեմերը իտալական ակումբի ֆուտբոլիստ է դարձել 2018 թվականին՝ տեղափոխվելով «Ատլետիկո Մինեյրոյից»։