Ռեալում ես հարբած էի դուրս գալիս մարզումների. Սիսինյո

Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Սիսինյոն խոստովանել է, որ «Ռեալում» մարզվել է հարբած վիճակում։

«Այո, «Ռեալում» ես հարբած դուրս էի գալիս մարզումների։ Սուրճ էի խմում շունչս փոխելու համար, մեծ քանակի օծանելիք էի օգտագործում հոտը վերացնելու հաամր։ Իմ կարիերայի ընթացքում դա հեշտ էր:

Ինձ փող պետք չէր խմիչք գնելու համար։ Մարդիկ իրենք ուրախությամբ ինձ հյուրասիրում էին դրանք ռեստորաններում»,- ասել է բրազիլացին EPTV-ի եթերում:

Սիսինյոն մադրիդյան ակումբում հանդես է եկել 2005-2007 թվականներին։ Նա խաղացել է նաև «Ռոմայում», «Վիլյառեալում», բրազիլական ակումբներում և Բրազիլիայի հավաքականում։