Նիգերիացի հարձակվողը՝ Էվերտոնի դիտակետում

Առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ «Էվերտոնը» կարող է ձեռք բերել «Ուոթֆորդում» հանդես եկող հարձակվող Էմանուել Դենիսին։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։

Աղբյուրը նշում է, որ 24-ամյա նիգերիացու տրանսֆերը կկայանա, եթե թիմից հեռանա հարձակվող Ռիչարլիսոնը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա բրազիլացին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Տոտենհեմ»։

Նախորդ մրցաշրջանում Դենիսն իր թիմի կազմում մասնակցել է 35 խաղի, դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։