Մենք վաղ թե ուշ այդ հանդիսավոր արարողությունը կկազմակերպենք. Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վրդովված է, որ Լիոնել Մեսսիի համար հրաժեշտի արարողություն չի եղել:

«Ինձ համար հիասթափեցնող է եղել այն պահից, երբ այդ ամենը տեղի ունեցավ: Ես պատրաստ եմ անդամագրվել ցանկացած նախաձեռնության, որն ուղղված կլինի ճանաչելու այն, ինչ մեզ տվել է Մեսսին։ Ես կղեկավարեմ նրանց կամ կգնամ մեկի հետևից, ով կստանձնի դրա կազմակերպումը։

Նա մեզ տվեց ամեն ինչ: Ինձ համար Լեոն միշտ կլինի «Բարսայում»։ Հանգամանքները մեզ ստիպեցին դա անել, բայց դա չի խանգարի հանդիսավոր արարողությանը, որը մենք վաղ թե ուշ կանցկացնենք։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով: Կցանկանայի հարգանքի տուրք մատուցել այս խաղացողին, ով մեզ այդքան մեծություն բերեց: Առանց նրա «Բարսան» նույնը չէր լինի վերջին 20 տարում։ Նա այդ թիմի գլխավոր տարրն էր։

Դա ինձ վրդովեցնում է։ Մենք պետք է սա լուծենք։ Ամեն դեպքում, նա ակումբում ճանաչում է ստանում այն ​​ամենի համար, ինչ արել է»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Marca-ն։