Նա հաստատեց, որ NBA-ի պատմության լավագույն խաղարկողն է. Իգուդալա

«Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» հարձակվող Անդրե Իգուդալան կարծում է, որ Ստեֆ Կարիի 4-րդ չեմպիոնական տիտղոսը նրան դարձնում է NBA-ի պատմության լավագույն խաղարկողը:

«Ստեֆն այսօր հաստատեց, թեև ոչ միայն այսօր, որ նա պատմության լավագույն խաղարկողն է»,- Իգուդալայի խոսքն է մեջբերում լրագրոց Շեյն Յանգը:

Հիշեցնենք, որ «Ուորիորսը» եզրափակիչ շարքի 6-րդ խաղում 103:90 հաշվով պարության է մատնել «Բոստոն Սելթիկսին» և 7-րդ անգամ հռչավել NBA-ի չեմպիոն:

34-ամայ Կարին դարձավ NBA-ի պատմության մեջ 7-րդ խաղացողը՝ 4 տիտղոսով և 2 MVP մրցանակով։

Նա նաև առաջին անգամ հաղթեց եզրափակիչ շարքի ամենաարժեքավոր խաղացողի մրցանակը: