Կինը, որի հետ ամուսնանալու եմ, չպետք է լինի սոցցանցերում. Մանե

«Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն ասել է, որ իր ապագա կինը չպետք է լինի սոցցանցերում։

«Շատ աղջիկներ ինձ հարցնում են, թե ինչու ես ամուսնացած չեմ, բայց կներեք, դուք պարզապես ժամանակ եք կորցնում: Կինը, որի հետ ամուսնանալու եմ, չպետք է լինի սոցիալական ցանցերում: Ուզում եմ ամուսնանալ մի կնոջ հետ, ով կհարգի Աստծուն և աղոթքները»,- Մանեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆրենկ Խալիդը։

Հիշեցնենք, որ 30-ամյա Մանեն մոտ է կարիերան Մյունխենի «Բավարիայում» շարունակելուն: