Արգենտինան գլխավորել է ԱԱ-2022-ի ֆավորիտների ցուցակն՝ ըստ The Guardian-ի

Արգենտինայի հավաքականը գլխավորել է 2022 թվականի Աշխարհի առաջնության ֆավորիտների ցուցակն՝ ըստ The Guardian-ի։

«Չորս տարի առաջ Արգենտինան Ռուսաստանից տուն վերադարձավ լիակատար անհաջողությամբ: Նրանք այժմ բոլոր հավակնորդներից լավագույն մարզավիճակում են, և ինչպիսի պատմություն կլինի, եթե Լիոնել Մեսսին իր վերջին Աշխարհի առաջնությունը պսակի այս գավաթով:

Լիոնել Սկալոնիի թիմն անպարտելի մնաց որակավորման փուլում, չնայած նրանք դեռևս մեկ խաղ ունեն Բրազիլիայի դեմ, որին նրանք հաղթեցին անցյալ տարի՝ նվաճելով իրենց առաջին Կոպա Ամերիկայ տիտղոսը ​​1993 թվականից ի վեր, ինչպես նաև հաղթեցին Իտալիային Ֆինալիսիմայում: Կավարտվի՞ 36 տարի շարունակվող անհաջողություններ շարքը»,- ասվում է հոդվածում։

Մրցաշարի թոփ 10 ֆավորիտներն ըստ հրապարակման հետևյալն են.

  1. Արգենտինա
  2. Բրազիլիա
  3. Իսպանիա
  4. Նիդերլանդներ
  5. Գերմանիա
  6. Ֆրանսիա
  7. Դանիա
  8. Բելգիա
  9. Պորտուգալիա
  10. Անգլիա

2022 թվականի Մունդիալը կանցկացվի Քաթարում` նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։