Մադրիդի «Ռեալը» ակտիվ բանակցություններ է վարում հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործակալի հետ՝ նոր երկարաժամկետ պայմանագիր ստորագրելու համար։
Կողմերը գրեթե համաձայնեցրել են բոլոր մանրամասները և մոտ ապագայում պատրաստ կլինեն պաշտոնապես հայտարարել գործարքի մասին։
Ինչպես հայտնի է դարձել Marca պարբերականի լրագրողներին, Արքայական ակումբն իրեն ապահովագրել է աստղային բրազիլացու նկատմամբ այլ ակումբներից հետաքրքրություն լինելու դեպքում։ «Ռեալը» նոր պայմանագրում կգրի հսկայական ազատման կետ, որը կկազմի մեկ միլիարդ եվրո։
Անցած մրցաշրջանում Վինիսիուսը «բլանկոսների» առաջատարներից էր։ Նա 52 խաղում խփել է 22 գոլ և կատարել 20 արդյունավետ փոխանցում։