Դա կապված չէ Մբապեի հետ. Պերես

Ֆլորենտինո Պերեսը պատմել է, թե ինչու Մադրիդի «Ռեալը» չգնեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին:

«Մբապեի հետ բանակցությունները բացարձակապես ոչ մի ազդեցություն չեն ունեցել Հոլանդի հետ պայմանագիր կնքելու վրա»,- ասել է Մադրիդի «Ռեալի» նախագահը El Chiringuito-ին:

«Մենք ունենք Բենզեմա, ում չի կարելի Հոլանդի հետ միաժամանակ խաղադաշտ դուրս բերել։

Էրլինգը հիանալի, ֆանտաստիկ խաղացող է, բայց մենք չինք գնի նրան պահեստայինների նստարանին պահելու համար»,- հավելել է Պերեսը։

Մադրիդյան գրանդը 21-ամյա նորվեգացի հարձակվողին գնելու հավակնորդների թվում էր, բայց ի վերջո 21-ամյա ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»։