Իսպանական 3 ակումբ հետաքրքված է Մարսելոյի ծառայություններով

Բրազիլացի եզրային պաշտպան Մարսելոն, ով Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո դարձել է ազատ գործակալ, կարող է կարիերան շարունակել Պիրենեյան կղզիներում։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, փորձառու բրազիլացու համար արդեն մի քանի հավակնորդներ կան։ 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Վալյադոլիդը», «Ռայո Վալեկանոն» և «Խետաֆեն»:

Ավելի վաղ նշվում էր, որ ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել թուրքական «Ֆեներբախչեն»:

Մարսելոն Արքայական ակումբում էր հանդես գալիս 2007 թվականից։ Նա, նվաճած 25 տիտղոսով, դարձավ ակումբի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը: