Մեսսին հաղթեց գավաթը, և մեզ համար դա ավելի մեծ մրցանակ էր, քան ազգային հավաքականի հետ հաղթանակը. Պարեդես

ՊՍԺ-ի արգենտինացի Լեանդրո Պարեդեսը հիշել է Արգենտինայի հավաքականի հետ Կոպա Ամերիկա 2021-ում հաղթելու հույզերը։

«Կարծում եմ՝ դա ավելի լավն էր, քան այն, ինչի մասին մենք երազում էինք։ Կարծում եմ՝ նույնիսկ երազանքն այնքան կատարյալ չէ, որքան այն, ինչ մենք ապրեցինք։ Դրանք 45 հրաշալի օրեր էին։ Չեմպիոն դարձավ Լեո Մեսսին, և մեզ համար դա ավելի մեծ մրցանակ էր, քան ազգային հավաքականի հետ հաղթանակը։

Պարգևն այն էր, որ մենք կարողացանք նպաստել, որ Լեոն նվաճի գավաթը: Կարծում եմ՝ նա շատ է տառապել։ Մենք՝ որպես արգենտինացիներ, նույնպես տանջվում էինք, երբ նա պարտվում էր բոլոր այդ եզրափակիչներում։ Հիանալի էր օգնել նրան ազգային հավաքականի հետ նվաճել գավաթը: Սա ավելի քան բավարար պարգեւ է մեզ համար»,- Պարեդեսի խոսքերն է փոխանցում TNT Sports-ը։

2021 թվականին Կոպան հաղթելուց առաջ Արգենտինայի հավաքականը Մեսսիի հետ պարտվել էր 2014 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում, ինչպես նաև Ամերիկայի գավաթի երեք եզրափակիչներում (2007, 2015 և 2016 թվականներին)։