ՊՍԺ-ում կոնֆլիկտ է հասունանում 2 աստղերի միջև

ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը ցանկանում է լինել թիմի հիմնական առաջին համարը: Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, կոստառիկացին մտադիր չէ խաղաժամանակը կիսել Ջանլուիջի Դոնարումայի հետ և ցանկանում է, որ ակումբը ազատվի իտալացուց։

Միևնույն ժամանակ, ինքը՝ Դոննարուման, չի ցանկանում որևէ տեղ գնալ և նույնպես դեմ է Նավասի հետ խաղաժամանակն ու դարպասը կիսելուն։ Այս իրավիճակը ֆուտբոլիստների միջև կարող է վերածվել լուրջ կոնֆլիկտի։

Ինչ վերաբերում է ՊՍԺ-ի ղեկավարությանը, ապա նրանք հակված են խաղադրույք կատարել ավելի երիտասարդ Դոնարումայի վրա:

Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում Նավասը անցկացրել է 21 հանդիպում, իսկ Ջանլուիջին մասնակցել է 17 հանդիպման։