Ես նրան իմ շնորհանդեսի լուսանկարներից կուղարկեմ. Նունյես

«Լիվերպուլի» նորեկ Դարվին Նունյեսը հայտնել է, որ շնորհանդեսից լուսանկար կուղարկի իր հայրենակից Լուիս Սուարեսին , որը ժամանակին հանդես է եկել մերսիսայդյան ակումբի կազմում:

«Ես դեռ հնարավորություն չեմ ունեցել խոսել նրա հետ, բայց իմ շնորհանդեսից հետո անպայման կխոսեմ նրա հետ։ Ես կգրեմ նրան կամ պարզապես լուսանկար կուղարկեմ»,- ասել է Նունյեսը «Լիվերպուլի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Նունյեսը «Լիվերպուլի» վրա արժեցել է 100 միլիոն եվրո։

Սուարեսը «Լիվերպուլի» կազմում անցկացրած 133 խաղում դարձել է 82 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ: