Մբապեն արձագանքել է Չուամենիի` Ռեալ տեղափոխությանը

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը։

Չուամենիի՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին գրառման տակ Մբապեն երկու էմոջի է թողել, որոնք ծափահարում են:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չուամենին կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, սակայն կիսապաշտպանը որոշել է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։

22-ամյա ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր ունի Արքայական ակումբի հետ։