Մադրիդի «Ռեալը» պատրաստ է այս ամառ բաժանվել պաշտպան Ֆերլան Մենդիից, հայտնում է Defensa Central-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ «բլանկոսները» պատրաստ են վաճառել 27-ամյա ֆրանսիացուն 50 միլիոն եվրոյով։ Պաշտպանի գործող համաձայնագիրը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը, իսկ Transfermarkt-ը Մենդիին գնահատում է 40 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը պատրաստ է հեռանալ Մադրիդի «Ռեալից» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի թիմ գալու պատճառով։
Նախորդ մրցաշրջանում Մենդին Արքայական ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։