Մարսելո. Ես զայրացած էի Անչելոտիի վրա

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն ասել է, որ նախորդ մրցաշրջանի ընթացքում մի քանի անգամ զայրացել է գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի վրա։

«Անցյալ մրցաշրջանում ես մեծ պատասխանատվություն էի զգում և իսկապես բարկացած էի Անչելոտիի վրա: Մենք շատ էինք վիճում, բայց վերջում հաճախ էինք գրկախառնվում։ Ի վերջո, ես հասկացա, որ Չեմպիոնների լիգայի հաղթանակում ներդրում ունենալու համար պետք չէ շատ խաղալ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մարսելոն։

Հիշեցնենք, որ բրազիլացին Արքայական ակումբի պահեստային խաղացող էր, քանի որ նրա դիրքում խաղում էր Ֆերլան Մենդին։