«Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն շարունակում է մնալ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է, որ Կունդեն և Ռոնալդ Արաուխոն խաղան պաշտպանության կենտրոնում, մի համադրություն, որը նա հարմար է համարում գավաթներ նվաճելու համար:
Իսպանացին պնդում է Կունդեի հետ պայմանագիր կնքելու մասին, սակայն հասկանում է, որ «բլաուգրանան» զգալի ֆինանսական խնդիրներ ունի: Այնուամենայնիվ, նա հույս ունի, որ ղեկավարությունը կկարողանա ամեն ինչ շտկել։
Կունդեն արժեքն այս պահին կազմում է 60 միլիոն եվրո, նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Չելսին»։