Բարսելոնան գտել է Դե Յոնգին փոխարինող ևս մեկ ֆուտբոլիստի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Այս պատճառով կատալոնական ակումբը նրան փոխարինող է փնտրում։

Cadena SER իսպանական հրատարակությունը նշել է «Բարսելոնայի» թիրախում գտնվող երկու խաղացողների անունները՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպաններ Բերնարդո Սիլվան և Իլկայ Գյունդողանը:

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» համար չափազանց դժվար կլինի ձեռք բերել Սիլվային, ով «քաղաքաբնակների» հետ պայմանագիր ունի մինչև 2025 թվականը, ինչպես նաև վերջինիս համար «Սիթին» պահանջում է ահռելի գումար։

Իսպանական ակումբի ղեկավարությունը դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» մեկ այլ խաղացողի՝ Իլկայ Գյունդոգանին։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը, և գերմանացու տրանսֆերն անհամեմատ ավելի հեշտ կլինի կատարել: Այս պահին 31-ամյա ֆուտբոլիստի արժեքն, ըստ Transfermarkt-ի, գնահատվում է 35 մլն եվրո։