«Լիվերպուլը» ավարտել է Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսի տեղափոխությունը:
Այս տրանսֆերը դարձել է ամենաթանկարժեքներից մեկը Անգլիայի առաջնության պատմության մեջ։ Ինչպես հայտնում է Sky Sports Premier League-ը, տրանսֆերի ընդհանուր գումարը, ներառյալ բոլոր բոնուսները, կկազմի 100 մլն եվրո։ Սա Պրեմիեր լիգայի պատմության հինգերորդ ամենաթանկ գործարքն է:
Ավելի թանկ են արժեցել Ռոմելու Լուկակուի՝ սկզբում «Մանչեսթեր Յունայթեդ» 90 մլն եվրո, ապա՝ «Չելսի»` 97.5 մլն եվրո տրանսֆերները, ինչպես նաև Պոլ Պոգբայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» 90 մլն եվրո և Ջեկ Գրիլիշի՝ «Մանչեսթեր Սիթի»` 100 մլն եվրո տեղափոխությունները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նունյեսի պայմանագիրը մերսիսայդցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: