Հոլանդացի կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը հայտնել է, որ կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ».
«Մանչեսթեր Յունայթեդը» շատ մեծ ու հիանալի ակումբ է։ Բայց ես արդեն լավ տրամադրված էի «Բավարիա» տեղափոխվելու համար և խոսք էի տվել ակումբին, որ տեղափոխվելու եմ այնտեղ»,- ասել է կիսապաշտպանը De Telegraaf-ին տված հարցազրույցում:
20-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան ակումբ է տեղափոխվել «Այաքսից»: Նա պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։
Գրավենբերխը նախորդ մրցաշրջանում 42 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: