Եվրոպական 4 գրանդ ակումբ կպայքարի Ռեալի ֆուտբոլիստի համար

Իսպանիայի և Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում։ Ըստ Corriere dello Sport-ի լրագրողների, ֆուտբոլիստին գնելու ևս մեկ հավակնորդ դարձել է «Միլանը»: Պաոլո Մալդինին արդեն կապ է հաստատել «բլանկոսների» մարզիչ Կառլո Անչելոտիի հետ ու հարցրել տրանսֆերի մասին։

Արքայական ակումբը պատրաստ է քննարկել Ասենսիոյի վերաբերյալ առաջարկները՝ նրան անվճար չկորցնելու համար։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի կեսերը:

Բացի «Միլանից», Ասենսիոյի տրանսֆերով հետաքրքրված են մի քանի այլ բարձրակարգ ակումբներ։ Խոսքը Թուրինի «Յուվենտուսի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Լոնդոնի «Արսենալի» մասին է։