Ռոնալդուն ու Մեսսին ցույց են տալիս, որ այժմ միայնակ հաղթել հնարավոր չէ. Կյելինի

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ջորջիո Կյելինին ասել է, որ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն այլևս չեն կարող միայնակ հաղթել։

Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին ցույց են տալիս, որ այժմ միայնակ հաղթել հնարավոր չէ։ Դրա համար ամբողջ թիմն է պետք:

Ֆուտբոլն այժմ մի փոքր այլ է, և նրանք էլ առաջվանը չեն, որպեսզի կարողանան միայնակ մի ամբողջ թիմի բեռ տանել»,- ասել է Կյելինին Radio 1-ի հետ զրույցում:

37-ամյա Ռոնալդուն այժմ պաշտպանում է «Մանչեսթեր Յունայթեդի» գույները: 35-ամյա Մեսսին իր ունակություններն է ցուցադրում ՊՍԺ-ում: