Էնրիկե. Նա ժայթքող հրաբուխ էր Չեխիայի հետ խաղում

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է 17-ամյա կիսապաշտպան Գավիի խաղի մասին Ազգերի լիգայի չորրորդ տուրի՝ Չեխիայի դեմ խաղում:

«Չեխիայի դեմ խաղում խաղադաշտ դուրս եկած Գավին ժայթքող հրաբուխ էր։ Անհնար է, որ Մալագայի հանդիսատեսը չվայելեր այն, ինչ նա ցույց էր տալիս խաղադաշտում… Գավին կարող է խաղալ աջից ու ձախից, նա ռիսկի է դիմում, համարձակ է, խփում է գոլեր, ունի վերջին փոխանցում, աշխատում է պաշտպանությունում։

Մթնոլորտը հիանալի էր, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մալագայի երկրպագուներին: Հենց սկզբից՝ հյուրանոցում մի քանի օր առաջ, նրանք ինձ աջակցեցին»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Այս պահին Իսպանիայի հավաքականը միանձնյա գլխավորում է Ազգերի լիգայում իր խմբի մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 8միավոր։ Չեխիայի հավաքականն իր հերթին չորս միավորով երրորդ տեղում է։