Իբրահիմովիչը հոր պես է հանդերձարանում. Դիաս

«Միլանի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը խոսել է թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի դերի մասին։

«Նա նույն տարիքի է, ինչ հայրիկս, բայց նա դեռևս ազդում է հանդիպումների արդյունքների վրա: Հանդերձարանում նա հոր պես է:

Նա հեշտացրեց իմ կյանքը, քանի որ երբ ես ստանում եմ գնդակը, պետք է այն տամ Զլատանին, որպեսզի նա չբարկանա:

Զլատանը զարմանալի ֆուտբոլիստ է, շատ խարիզմատիկ, սիրում է հաղթել։ Նա սիրում է աշխատել մարզումների ժամանակ, և այդ վերաբերմունքը փոխանցվում է ուրիշներին: Բոլոր խաղացողներին ավելի լավն է դարձնում, քանի որ ստիպում է նրանց ցույց տալ իրենց առավելագույնը»,- ասել է Դիասը Marca-ին տված հարցազրույցում: