Հայտնի է դարձել, թե հաջորդ մրցաշրջանում ով է լինելու ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը.
«99% հավանականություն կա, որ Քրիստոֆ Գալտիեն կգլխավորի ՊՍԺ-ն», – ասում է beIN Sports-ի լրագրող Օմար Ալթունդագը:
Հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի նոր սպորտային տնօրեն Լուիշ Կամպոսը պնդում է «Նիցայի» գլխավոր մարզչի թեկնածությունը և ցանկանում է, որպեսզի նա մարզի փարիզյան ակումբը:
Հիշեցնենք, որ 55-ամյա մասնագետը 2020/21 մրցաշրջանում «Լիլի» հետ նվաճել էր Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը: