«Արսենալի» կիսապաշտպան Էյնսլի Մեյթլենդ-Նայլսը հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը, գրում է Mirror-ը։
«Նոթինգհեմ Ֆորեսթը» ցանկանում է խաղացողին տեսնել իր շարքերում: Նախորդ մրցաշրջանը անգլիացին վարձավճարով անցկացրել է «Ռոմայում»:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:
Նախորդ մրցաշրջանում Էյնսլի Մեյթլենդ-Նայլսը հռոմեացիների կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում: 24-ամյա անգլիացին մեկ գոլային փոխանցում է կատարել: