Ռոման հետաքրքրված է բելգիացի ֆուտբոլիստի ծառայություններով

«Ռոման» դիտարկում է «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսին ձեռք բերելու տարբերակը:

Ինչպես հայտնում է Il Corriere dello Sport-ը, ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ «Գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։

Մերտենսի ապագան «Նապոլիում» դեռ անորոշ է. ֆուտբոլիստի պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ ավարտվել է, սակայն ակումբի ղեկավարությունը դեռ նոր պայմանագիր չի առաջարկել։

Հիշեցնենք, որ Մերտենսը «Նապոլիի» պատմության լավագույն ռմբարկուն է։