Մանեն Բավարիայի ղեկավարությանը խնդրել է որքան հնարավոր է շուտ ավարտել բանակցությունները Լիվերպուլի հետ

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությանը խնդրել է որքան հնարավոր է շուտ ավարտել բանակցությունները մերսիսայդցիների հետ և կազմակերպել իր տրանսֆերը։

Սենեգալցին տեղյակ է բանակցությունների մանրամասներին և կոչ է անում «Բավարիային» չերկարացնել գործընթացը 10 միլիոն եվրոյի պատճառով, հայտնում է Bild-ը։

 «Լիվերպուլը» բավարացիներից պահանջում է ևս 10 միլիոն եվրո ավել, քան առաջարկել էր գերմանական կողմը։

Մանեի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է մեկ տարուց։