Զիդանի գործակալը մեկնաբանել է ՊՍԺ-ի հետ համաձայնագրի մասին լուրերը

Զինեդին Զիդանի գործակալ Ալեն Միլյաչոն հերքել է ֆրանսիացու՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը։ Ֆրանսիացու ներկայացուցիչը հայտարարել է, որ նա միակ մարդն է, ում թույլատրվում է խոսել Զինեդինի անունից։

«ՊՍԺ-ում նշանակվելու մասին այս բոլոր խոսակցությունները հիմնավորված չեն։ Ես և Զինեդինը երբեք ուղղակիորեն չենք կապվել ՊՍԺ-ի սեփականատիրոջ հետ, առավել ևս չենք մեկնել Քաթար: Միայն ինձ է թույլատրվում խոսել Զիդանի անունից: Այսպիսին են գործերն այսօր»,- գործակալի խոսքերն է մեջբերում L`Equipe հրատարակությունը:

Հիշեցնենք` ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ՊՍԺ-ն և Զինեդին Զիդանը մոտ են պայմանագիր կնքելուն։