Կատալոնական «Բարսելոնան» գտնվում է ֆինանսական ծանր վիճակում:
Այս մասին ասել է կատալոնացիների տնտեսական հարցերով փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն։
–Ինչպե՞ս կբնութագրեք ակումբի ներկայիս տնտեսական վիճակը:
-Իրավիճակը դեռևս կրիտիկական է, բայց անցյալ տարվա համեմատ մենք առավելություն ունենք՝ գիտենք, թե ինչ դիրքում ենք և առկա խնդիրները վերհանել ենք։
–Որքա՞ն գումար է անհրաժեշտ այս անդունդից դուրս գալու համար:
– Ամենամեծ վնասը պատճառում է առկա անհավասարակշռությունը։ Մեր դեֆիցիտը 500 միլիոն եվրո է։ Եվս 150 միլիոն եվրո կարող էր ավելանալ այս գումարին, եթե մենք ոչինչ չանեինք։ 500 միլիոն եվրոն բավական է «Բարսան» փրկելու համար»,- Ռոմեուի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը: