MD. ՊՍԺ-ն կատարել է Զիդանի առաջադրած բոլոր պայմանները

Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը մոտ ապագայում կարող է գլխավորի ՊՍԺ-ն։ Փարիզցիները կատարել են Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզչի առաջադրած բոլոր պայմանները։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ հունիսի 11-ը առանցքային օր է կողմերի միջեւ բանակցություններում։ Հաղորդվում է, որ 49-ամյա մասնագետը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը։ Սակայն դրամական պայմանները երբեք խոչընդոտ չեն եղել բանակցությունների համար։

Հիմնական բանը, որ Զիդանը ցանկանում էր, այն էր, որ լիակատար սպորտային հսկողություն ունենար թիմի նկատմամբ, դրա համար ակումբը պետք է բաժանվեր Լեոնարդոյից։ Զիդանը նաև ցանկանում էր, որ ՊՍԺ-ն թիմում մնար հարձակվող Կիլիան Մբապեին: Երկու պայմաններն էլ ՊՍԺ-ն բավարարել է:

Հաղորդվում էր, որ ֆրանսիական ակումբը կապի մեջ է նաև «Նիցայի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի հետ: