«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է աշխատավարձի կրճատման մասին:
«Ես շատ բան եմ լսել և չգիտեմ, թե արձակուրդից վերադառնալուց ինձ ինչ կասեն։
Կցանկանայի, որ ինձ ասեին այդ մասին [ակումբում], այլ ոչ թե մամուլից տեղեկանյիլ։ Նրանք մեզ ոչինչ չեն առաջարկել, ոչինչ չեն ասել, բացի այն, ինչ մենք լսում ենք ձեզանից [լրագրողներից]։
Մամուլի օգնությամբ դա անելը լավագույն լուծումը չէ, ավելի լավ է խոսել ուղիղ և դեմքին ասել այն, ինչ հարկավոր է»,- Բուսկետսի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բուսկետսը, Ժերար Պիկեն և Ժորդի Ալբան դեմ են արտահայտվել աշխատավարձի հերթական կրճատմանը։ Նախկինում նրանք արդեն երկու անգամ գնացել են այդ քայլին։