Ռեալն ու Սիթին կպայքարեն Չելսիի ֆուտբոլիստի համար

«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից, փոխանցում է Daily Mail-ը:

Լոնդոնյան ակումբը նոր պայմանագրի շուրջ բանակցություններ չի սկսել 22-ամյա պաշտպանի հետ։

«Ազնվականների» ղեկավարությունը դրա անհրաժեշտությունը չի տեսնում, քանի որ անգլիացու գործող պայմանագիրը նախատեսված է ևս երեք տարով։ Խաղացողը շաբաթական 70 հազար ֆունտ է վաստակում։

Ըստ աղբույրի, Ջեյմսին պատրաստ են ձեռք բերել Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթիին»։

«Քաղաքաբնակները» կարող են պայմանագիր կնքել նրա հետ՝ որպես Կայլ Ուոքերի երկարաժամկետ փոխարինող:

Մադրիդի «Ռեալը» վերջին շաբաթների ընթացքում մեծացրել է իր հետաքրքրությունը «Չելսիի» պաշտպանի նկատմամբ և ուշադիր հետևում է նրա շուրջ իրավիճակին: Նա համարվում է Դանիել Կարվախալիի ամենահավանական փոխարինողը: