Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե որքան լավն է նա. Էնրիկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է կիսապաշտպան Գավիի մասին իր կարծիքով:

«Դուք դեռ լիովին չեք պատկերացնում, թե ինչի է ընդունակ Գավին: Նա ունի որակներ, որոնք ուղղակի աներևակայելի են։ Չեմ կարող անցյալից որևէ խաղացողի անուն տալ, ում հետ կարելի է համեմատել նրան»,- իսպանացի մարզչի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Բոլորովին վերջերս «Բարսելոնայի» 17-ամյա կիսապաշտպանը դարձավ Իսպանիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ խաղացողը որը գոլի հեղինակ է դառնում:

Ազգային հավաքականի կազմում անցկացրած 8 խաղում Գավին դարձել է մեկ գոլի հեղինակ։