Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կիսվել է իր մտքերով «Չելսիից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո։
-Ի՞նչ եք կարծում, սա Ձեր կարիերայի ամենամեծ քայլն է:
-Կարծում եմ, որ ֆուտբոլում և կյանքում կան տարբեր գլուխներ, և հիմա ինձ համար նորն է սկսվում ։ Իհարկե, սա շատ նշանակալից գլուխ է, մեծ քայլ է ինձ համար։ Թերևս սա իմ ողջ կարիերայի ամենակարևոր քայլն է։
-Քանի՞ առաջարկ ունեիք։
-Այս ընթացքում ես շատ խոսակցություններ եմ ունեցել, բայց, ճիշտն ասած, ընտրություն եմ կատարել «Ռեալի» և «Չելսիի» միջև։
Ի՞նչ էիք մտածում, երբ «Ռեալը» կապ հաստատեց ձեզ հետ:
-Երբ ես առաջին անգամ լսեցի «Ռեալի» հետաքրքրության մասին… Պատկերացրեք. Դա աննկարագրելի էր: Ինչքան հիշում եմ, «Ռեալն» առաջին անգամ կապվեց ինձ հետ սեպտեմբերին կամ հոկտեմբերին։ Ձեզ ամեն օր նման ակումբ չեն կանչում, և դա անհավանական էր:
–Դուք տեղափոխվում եք մի ակումբ, որը 14 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։ Ի՞նչ եք կարծում, հավելյալ ճնշում կա՞ խաղացողի վրա, ով տեղափոխվում է «Ռեալ»:
-Այո, ճնշում կա, բայց սա Մադրիդի «Ռեալի» պատմությունն է։ Այս ակումբը սովոր է հաղթել, նրա մտածելակերպը ուղղված է դեպի հաղթանակը։ Իսկ իմ բնավորության մեջ հաղթողի մտածելակերպն առկա է,- ասել է 29-ամյա պաշտպանը Marca-ին։