Անգլիայի հավաքականի պաշտպան Ջոն Սթոունսը կարծում է, որ հավաքականում իր թիմակից Հարի Մագուայրն արժանի չէ այն քննադատությանը, որը ստացել է իրեն նախորդ մրցաշրջանում։
«Երկրպագուները չափն անցել են Մագուայրի հասցեին քննադատություններով։ Այն, ինչ ես տեսա անցած մրցաշրջանում, պարզապես չափազանց ծանր էր նրա համար: Պետք է վերջ տալ այդ ամենին»,- ասել է Սթոունսը Ազգերի լիգայում Գերմանիայի դեմ խաղից հետո:
Հիշեցնենք, որ Հարի Մագուայերը կարող է զրկվել ավագի թևկապից «Մանչեսթեր Յունայթեդում»: